ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 5

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին. 5
11.10.2025 | 11:50

Սկիզբը՝ այստեղ

Եթե Թրամփը հատի կարմիր գիծը, Երրորդ համաշխարհայինից խուսափելը կարող է անհնարին լինել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարել է, որ Կիևին «Tomahawk» հրթիռների փոխանցումն անդառնալի վնաս կհասցնի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին. այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կրկնելով նույնի վերաբերյալ Պուտինի ավելի վաղ արտահայտած դիրքորոշումը:

«Հարցն անգամ այն չէ, որ «Tomahawk»- ը կհայտնվի Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ, այլ այն, որ դրանց կիրառումն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության, պարզապես անհնար է»,- հիշեցրել է Զախարովան Ռուսաստանի ղեկավարության պնդումները:

Եվ եթե, ի վերջո, ԱՄՆ- ի վարչակազմի կողմից հրթիռների փոխանցման մասին որոշում կայացվի, դա ոչ միայն կպտտեցնի առճակատման պարույրը, այլև անուղղելի վնաս կհասցնի ռուս- ամերիկյան հարաբերություններին, որոնք նոր-նոր են սկսել ցուցադրել երկկողմ երկխոսության վերսկսման տարրեր:

Ավելի վաղ, խոսելով Կիևի վարչակարգին «Tomahawk» հրթիռներ ուղարկելու

«Tomahawk» հրթիռները կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով, ուստի դրանց փոխանցումը Կիևին կարող է զգալիորեն մեծացնել լարվածությունը

ԱՄՆ- ի հնարավոր որոշման մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ դա զրոյի կհասցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մերձեցման բոլոր ջանքերը՝ ոչնչացնելով երկրների միջև հարաբերություններում նկատվող դրական միտումները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերջերս նշել էր, որ «Tomahawk» հրթիռները կարող են համալրվել միջուկային մարտագլխիկներով, ուստի դրանց փոխանցումը Կիևին կարող է զգալիորեն մեծացնել լարվածությունը:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նման զենքի փոխանցումը զգալիորեն մեծացնում է լարվածությունը տարածաշրջանում և կարող է հեռահար հետևանքներ ունենալ Եվրոպայի անվտանգության համար:

Ուկրաինային «Tomahawk»- ների տրամադրման մասին ամերիկյան կողմի հայտարարությունների արդյունքում ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ստիպված է եղել փաստել՝ այն ազդակը, որ Ուկրաինական հակամարտության կարգավորմանը տվեց Ալյասկայում Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, զգալիորեն սպառվել է:

«Դա, նախևառաջ, եվրոպացիների ապակառուցողական գործունեության արդյունք է»,- հայտարարել է Ռյաբկովը և հավելել, որ դեռևս որևէ որոշակի պայմանավորվածություն չկա ՌԴ- ի և ԱՄՆ- ի ներկայացուցիչների միջև բանակցությունների հերթական փուլի ամսաթվի և վայրի վերաբերյալ:

Ըստ ուկրաինացի որոշ քաղաքական գործիչների, եթե Կիևն ԱՄՆ- ից ստանա «Tomahawk» հեռահար հրթիռները, Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը կձգձգվի:

Կիևի կողմից «Tomahawk» թևավոր հրթիռների կիրառումը կդիտարկվի որպես Ռուսաստանի դեմ ԱՄՆ- ի ռազմական գործողությունների սկիզբ

ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը, «Аргументы и факты»– իտեղեկացմամբ , նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կկործանի «Tomahawk» հրթիռները, եթե դրանք կիրառվեն Ուկրաինայի կողմից:

Ստեպաշինը մեկնաբանելով Ուկրաինային ամերիկյան «Tomahawk» բարձր ճշգրտության թևավոր հրթիռների (հրթիռների նոր տարբերակների հեռահարությունը մինչև 2500 կմ) հնարավոր մատակարարումները, հայտարարել է, որ Կիևի վարչակարգի կողմից ամերիկյան «Tomahawk» թևավոր հրթիռների կիրառումը կդիտարկվի որպես Ռուսաստանի դեմ ԱՄՆ- ի ռազմական գործողությունների սկիզբ: Կառավարության նախկին ղեկավարը կանխատեսումներ չի արել, թե Վաշինգտոնն արդյոք կհամարձակվի՞

նման քայլի դիմել։

«Միանգամայն ակնհայտ է, որ դրանք, ըստ էության, կլինեն ԱՄՆ- ի ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ,- հայտարարել է Ստեպաշինը։- Ես զինվորական մարդ եմ, ուկրաինացիները չեն կարողանա կառավարել դրանք՝ ոչ ուղղորդման առումով, ոչ էլ սպասարկման»:

Նա միաժամանակ նշելէ, որ Կիևի կողմից դրանց կիրառման դեպքում Ռուսաստանը կխոցի «Tomahawk»- ները»։

«Tomahawk»– ն այն հնարավորություններից մեկն է, որն ինձ համար կարևոր է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Կիևին «Tomahawk» հրթիռների փոխանցումը, հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը «կարող է որոշ հեռահար բաներ տալ»՝ այսպիսով ակնարկելով, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային փոխանցել «Tomahawk» հրթիռներ։

«Թրամփը կարող է Ուկրաինային տալ որոշ բաներ, որոնց մասին մենք խոսել ենք,- Газета.Ру- իփոխանցմամբ , ասել է Զելենսկին:- Նրանք հաստատ կարող են ուժեղացնել Ուկրաինան, որոշ հեռահար բաներ, որոնք մեզ համար շատ կարևոր են»։

Նրա խոսքով՝ հեռահար զենքի փոխանցման հարցն առաջին անգամ բարձրացվել է անցյալ տարվա աշնանը՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Երկու առաջնորդների վերջին հանդիպման ժամանակ, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, ինքը չի լսել «ոչ» բառը: Զելենսկին ընդգծել է, որ կողմերը «կդիտարկեն այդ հնարավորությունը» և կքննարկեն տեխնիկական հանգամանքները:

«Այժմ կարևոր ազդանշան է Ուկրաինայի հզորացումը բոլոր հնարավորություններով,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը:- Իսկ դա՝ «Tomahawk»- ը, այն հնարավորություններից մեկն է, որն ինձ համար կարևոր է։ Նման բաները կարող են ուժեղացնել Ուկրաինան և ռուսներին ստիպել սթափ լինել։ Մի քիչ սթափեցնել, նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

Հենց այստեղ հարկ է ընդգծել, որ Մոսկվան չի հրաժարվել ու չի հրաժարվում բանակցություններից: Ճիշտ հակառակը՝ ռուս- ուկրաինական վերջին բանակցություններից հետո Կիևն է առայժմ հրաժարվում բանակցությունները շարունակել:

Ուկրաինայի ղեկավարությունը Ռուսաստանին փորձում է պարտադրել խաղաղության պայմանագրի կնքում Զելենսկու պայմաններով, որը հիմնված է «ոչ մի թիզ հող Ռուսաստանին» սկզբունքի վրա ու միտված է Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու Զելենսկու, նրա վարչակարգի ու նրանց հետևում կանգնած ԵՄ- ի, ՆԱՏՕ- ի, Արևմուտքի նպատակի իրականացմանը: Մոսկվան, բնականաբար, չի կարող ընդունել ու չի ընդունում այդ պայմանով խաղաղության պայմանագրի կնքումը ու պահանջում է պայմանագիրը կնքել իր հանրահայտ պայմաններով:

Զելենսկին նաև հայտարարել է «Ռուսաստանին խորը հարվածների» հարցում առաջխաղացման մասին։ Նա, մասնավորապես, հիշատակել է Լենինգրադի մարզի Ուստ- Լուգա և Պրիմորսկ բնակավայրերը, որոնք կարող են հայտնվել խոցման գոտում։ Զելենսկին առանձին պարզաբանել է, որ համաձայնեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նոր գործողությունները, որոնց նպատակը ռուսական ռազմական ներուժի նվազեցումն է։

Ուկրաինայի նախագահը նաև խոստացել է «բլեքաութներ» (էլեկտրաէներգիայի համընդհանուր անջատումներ) կազմակերպել ռուսական քաղաքներում, եթե Ռուսաստանը շարունակի առանց լույսի թողնել Ուկրաինան։ Չվախենալով Զելենսկու այս զգուշացումից, ՌԴ Զինված ուժերն անցած գիշեր զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգին (տես այստեղ՝ https://ura.news/news/1053008773 , https://ura.news/news/1053008776 ,

https://amp.ura.news/news/1053008872 , https://ria.ru/20251010/kiev-2047459123.html ,

https://ria.ru/20251010/udar-2047499842.html), ինչի հետևանքով տուժել են 14 առանցքային օբյեկտ, այդ թվում՝ ՀԷԿ-եր և ՋԷԿ-եր երկրի տարբեր շրջաններում: Հզոր պայթյուններից հետո Ուկրաինայի մայրաքաղաքը թաղվել է մթության մեջ, Կիևի և այլ մարզերի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության, իսկ երկրի էներգահամակարգը, ըստ զինթղթակիցների գնահատականների, փլուզման եզրին է: Ինքը՝ Զելենսկին, Telegram- ի իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանի ԶՈւ հարվածներից հետո Կիևում, ինչպես նաև Կիևի, Դոնեցկի, Չեռնիգովի, Չերկասիի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում բնակիչները մնացել են առանց լույսի:

Վաշինգտոնի Հենրի Սթիմսոնի անվան կենտրոնի ռուսական հետազոտությունների ծրագրի ղեկավար Փիթեր Սլեզկինն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Կիևի վարչակարգին «Tomahawk»- ների հնարավոր մատակարարման մասին ԱՄՆ- ի իշխանությունների հայտարարությունները հիմնականում բլեֆ են: Գուցե, բայց միայն ժամանակը ցույց կտա իրականությունը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ